Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք

07 Սեպտեմբեր, 2021 11:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք
Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 765 դեպք, որոնցից 229 957-ն` առողջացած, 4939-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9702 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 581 821 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 4659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք: Ունենք 398 առողջացած, 15 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1167 է:
 

Լրահոս

Դիտել ավելին