Կարևոր իրադարձություններ

Մահացել է Ժան-Պոլ Բելմոնդոն

07 Սեպտեմբեր, 2021 10:17
Մահացել է Ժան-Պոլ Բելմոնդոն

88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ 

Նրա կինոխաղացանկում նշանակալից տեղ են գրավում ռեժիսորներ Մարսել Կառնեի «Զեղծարարները» (1958), Մարկ Ալեգրեի «Տարօրինակ մի կիրակի» (1960), Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» (1959) և «Թիվ 2 վերջին շնշում» (1975), Ժակ Դյուբոնի «Զվարճանք» (1960), Ալբերտ Լատուադայի «Նորելուկը» (1960), Վիտտորիո Դե Սիկայի «Չոչարա» (1960), Գեզա Ռադվանիի «Օրիորդ հրեշտակ» (1963), Կլոդ Լելուշի «Մարդ, որին հավանում եմ» (1969), Ժիլբեր Պրուտոյի «Աստված ընտրեց Փարիզը» (1969) :

Հայ հանդիսատեսին առավել հայտնի են դերասանի «Պրոֆեսիոնալը», «Ուրախ զատիկ» և «Հրեշը» ֆիլմերը։ 

Նա արժանացել է Ֆրանսիայի մի շարք բարձր պարգևների` Պատվավոր լեգիոնի և «Արվեստի և գրականության բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանների:

 

Լրահոս

Դիտել ավելին