Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում վաղը ջրանջատում կլինի

07 Սեպտեմբեր, 2021 00:27
Շիրակի մարզում վաղը ջրանջատում կլինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ի ժամը 10.00-17.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Այն պայմանավորված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով:

 

Լրահոս

Դիտել ավելին