Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների տեսակոնֆերանս (լուսանկարներ)

06 Սեպտեմբեր, 2021 23:37
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների տեսակոնֆերանս (լուսանկարներ)

Սեպտեմբերի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների խորհրդակցությունը՝ 2021 թ. հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների նիստի օրակարգի նախապատրաստման նպատակով։

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների տեսակոնֆերանս

 

Խորհրդակցության մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը։

Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը։

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց և ձևավորվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը:

Հարցերը, մասնավորապես, ուղղված էին Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկվող առաքումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող միջպետական փաստաթղթի նախագծի մշակման, բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների կիրառմամբ կատարված հանցագործությունների կանխարգելման գործում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության, դեստրուկտիվ խմբերում անչափահասների ներգրավվածության կանխարգելման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների փոխազդեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում `ինտերնետային խարդախությունների ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման գործում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) միջև փոխգործակցության ներուժի ստեղծման մասին և այլ հարցեր։

 

Բոլոր կետերով մշակվեց համապատասխան որոշման նախագիծ։
Խորհրդակցությունն անցավ կառուցողական մթնոլորտում։

 

Լրահոս

Դիտել ավելին