Կարևոր իրադարձություններ

Վթար Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր

06 Սեպտեմբեր, 2021 22:36
Վթար Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վթարի հետևանքով տուժած կա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Mercedes» և «Opel Astra» (վարորդ՝ Ն․ Վ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել էր մեքենայում: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և հասցրել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է:

«Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ևս տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին