Կարևոր իրադարձություններ

Ռուս կամավորները կմեկնեն Սյունիքի սահմանամերձ գյուղեր՝ դասավանդելու

06 Սեպտեմբեր, 2021 21:20
Ռուս կամավորները կմեկնեն Սյունիքի սահմանամերձ գյուղեր՝ դասավանդելու

Երևանում Ռուսական տունը տեղեկացնում է, որ «Добро. РФ» ծրագրի շրջանակներում շուտով ռուս կամավորները կժամանեն սահմանամերձ Եղվարդ, Ագարակ գյուղեր՝ դասավանդելու, որից հետո նույն նպատակով կլինեն Դավիթ Բեկ գյուղում:

Երևանում Ռուսական տան տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. 

«Երևանում Ռուսական տան նախագծերի շրջանակներում «Россияне» հասարակական կազմակերպությունը կմասնակցի «Добро.РФ» մարդասիրական առաքելությունների ծրագրին: Հոկտեմբերի սկզբին կազմակերպությունը կհյուրընկալի Ռուսաստանից ժամանած կամավորներին»:

Սկզբնական շրջանում Հայաստան կգան հինգ կամավոր:

Ագարակի Ա.Վ. Սարդարյան անվան հիմնական դպրոցի տնօրեն Սվետլանա Խաչատրյանը նշել է ռուսերենի ուսուցիչների, ՏՏ ոլորտի մասնագետների և մանկական հոգեբանների օգնության անհրաժեշտությունը:

 

Իսկ Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանյա Գևորգյանը կարևորել է կամավորների ժամանումը մի շարք մասնագիտական առարկաների, օրինակ աշխարհագրության, դասավանդմանը աջակցելու, մեթոդական օգնության ու տեղի ուսուցչի հետ փորձի փոխանակման տեսանկյունից:

Կամավորներն ապրելու են տեղի բնակիչների հետ,որոնք նրանց իսկական հյուրասիրություն և ջերմ ընդունելություն են խոստանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին