Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը

06 Սեպտեմբեր, 2021 21:00
 ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության (ՄԹ) Խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։ 

Նա Ուենդի Մորթնիին հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՄԹ հետ համագործակցությունը զարգացնելու մասին:

ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Նախարարը իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մասնավորապես՝  Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակը: 

Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կերպով նշել է, որ Ադրբեջանի նման գործելաոճը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին