Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Քննարկել ենք հետագա համագործակցության առաջնահերթությունները. ՀՀ փոխվարչապետը հանդիպել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին

06 Սեպտեմբեր, 2021 20:45
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Քննարկել ենք հետագա համագործակցության առաջնահերթությունները. ՀՀ փոխվարչապետը հանդիպել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին

ՀՀ փոխվարչապետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հանդիպել եմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի և EBRD-ի Կոսվկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենի հետ։

Քննարկել ենք Կառավարության նոր ծրագրով նախատեսվող շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության շրջանակը։

Շնորհակալություն եմ հայտնել գործընկերներին հանդիպման նախաձեռնողականության համար, ապա հակիրճ ներկայացրել այն ծրագրերը, որոնք այս պահին իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Տեղեկացրել եմ, որ գործունեության այս շրջափուլում չափազանց կարևոր է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումները կյանքի կոչելը։

Խոսել եմ երկրում ջրային ու անտառային ռեսուրսների արդյունավետ ու կայուն կառավարումից և այդ համատեքստում առաջնահերթ համարվող ենթակառուցվածքների զարգացումից։

Ներկայացրել եմ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը․ քննարկել ենք Սևանա լճի հիմնախնդիրների երեք ուղղությունները և դրանց լուծումներին ուղղված միջազգային համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։

Անդրադարձ ենք կատարվել անտառապատ նոր տարածքների ավելացման և անտառկառավարման նոր պլանների կազմմանը։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ներկայացրել է «10մլն ծառ» նախաձեռնությունը։

Տիկին Կատարինա Բջորլին Հանսենը տեղեկացրել է, որ ներկայացված ծրագրերը համընկնում են այն ծրագրերի հետ, որոնք իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և հետաքրքրվել է այն ուղղություններով, որոնցով կարող ենք միասին մշակել հայեցակարգեր և առավել ակտիվ համագործակցել։

Հանդիպման ավարտին քննարկել ենք հետագա համագործակցության առաջնահերթությունները․ սերտ համագործակցության և փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն եմ հայտնել»:

Լրահոս

Դիտել ավելին