Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին:
Նախագահը հաջողություն է մաղթել ռուսաստանցի համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա նշել է,որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը:
Հանդիպման ընթացքում քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ կապված մի շարք հարցեր, և ԱՀ նախագահը շեշտել է խաղաղության և կայունության պահպանման գործում տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության կարևորությունը: