Կարևոր իրադարձություններ

Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը. Արայիկ Հարությունյանը՝ Իգոր Խովաևին

06 Սեպտեմբեր, 2021 19:52
Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը. Արայիկ Հարությունյանը՝  Իգոր Խովաևին

Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին:

Նախագահը հաջողություն է մաղթել ռուսաստանցի համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա նշել է,որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը:

Հանդիպման ընթացքում քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ կապված մի շարք հարցեր, և ԱՀ նախագահը շեշտել է խաղաղության և կայունության պահպանման գործում տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության կարևորությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին