Կարևոր իրադարձություններ

10 տարվա ազատազրկում՝ Գյումրիում իր մեկ տարեկան երեխային սպանած մորը․ «Առավոտ»

06 Սեպտեմբեր, 2021 19:40
10 տարվա ազատազրկում՝ Գյումրիում իր մեկ տարեկան երեխային սպանած մորը․ «Առավոտ»

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանն այսօր 10 տարվա ազատազրկման դատապարտեց Անի Մինասյանին, ով մեղադրվում էր իր մեկ տարեկան դստեր սպանության մեջ: Այս մասին գրում է «Առավոտ»-ը:

Հիշեցնենք, որ նա երկու տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին, կպչուն ժապավենով կապել էր իր մեկ տարեկան երեխայի ձեռքերն ու ոտքերը, նրա բերանին կիսաշրջազգեստ փաթաթել ու մութն ընկնելուն պես՝ ժամը 22․00-24․00-ի սահմաններում նրան նետել իր վարձակալած բնակարանի մոտակայքում՝ Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղի մեջ։

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին