Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Գրիգորյանը ԵԶԲ վարչության նախագահ հետ քննարկել է ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտ նախապայմանները

06 Սեպտեմբեր, 2021 17:45
Փոխվարչապետ Գրիգորյանը ԵԶԲ վարչության նախագահ հետ քննարկել է ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտ նախապայմանները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացումը, ընդգծել հատկապես ենթակառուցվածքների զարգացման և ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ԵԱԶԲ-ի առանձնահատուկ դերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների և այդ ուղղությամբ համատեղ իրականացվելիք հնարավոր քայլերի շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին