Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի 5-րդ ամենամեծ լիճը գրեթե ցամաքել է

06 Սեպտեմբեր, 2021 17:16
Թուրքիայի 5-րդ ամենամեծ լիճը գրեթե ցամաքել է

Մեծությամբ Թուրքիայի 5-րդ Աքշեհիր լիճը գրեթե ցամաքել է։ Այն գտնվում է Թուրքիայի Քոնիա նահանգի հարավ-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Որպես գլխավոր պատճառ առաջ է քաշվում մարդկային գործոնը։ Ըստ ուսումնասիրությունների՝ բնակչությունը սխալ կերպով է օգտագործել և բաշխել լճի ջրային պաշարները։ Մյուս պատճառներից մեկն էլ գլոբալ տաքացումն է։

Տեղեկացնենք, որ Թուրքիային վերջերս պատուհասած ջրհեղեղներից ու հրդեհներից հետո թուրքական գիտական շրջանակներում ավելի շատ են սկսել խոսել գլոբալ տաքացման հետևանքների մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին