Կարևոր իրադարձություններ

ՀՀ պատվիրակությունը կմեկնի Բելառուսի Հանրապետություն

06 Սեպտեմբեր, 2021 17:14
ՀՀ պատվիրակությունը կմեկնի Բելառուսի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 19-րդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ից 10-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

 

Լրահոս

Դիտել ավելին