Կարևոր իրադարձություններ

Կոտայքում բախվել են «Ford Fiesta»-ն և աղբի մեքենան, վերջինս կողաշրջվել է․ կա 3 վիրավոր

06 Սեպտեմբեր, 2021 16:37
Կոտայքում բախվել են «Ford Fiesta»-ն և աղբի մեքենան, վերջինս կողաշրջվել է․ կա 3 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Ford Fiesta և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքեանները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ ЗИЛ-ը աղբ տեղափոխելիս է եղել և բախման հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու  կողաշրջվելով հայտնվել դաշտում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին