Կարևոր իրադարձություններ

Քանի պատվաստում է կատարվել մինչ այժմ. ԱՆ

06 Սեպտեմբեր, 2021 16:09
Քանի պատվաստում է կատարվել մինչ այժմ. ԱՆ
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ կատարվել է 303 325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195 290, երկրորդ դեղաչափ՝ 108 035։
 
Հիշեցում.
 
«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
 
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
 
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:
 
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:
 
Հիվանդացության սեռատարիքային ցուցանիշները` ստորև.

 

Լրահոս

Դիտել ավելին