Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ-ն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում խախտումներ չի հայտնաբերել

06 Սեպտեմբեր, 2021 15:36
ՍԱՏՄ-ն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում խախտումներ չի հայտնաբերել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

Խախտումներ չեն հայտնաբերվել:

Շրջայցերը շարունակվելու են:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին