Կարևոր իրադարձություններ

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

06 Սեպտեմբեր, 2021 13:43
Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Հարցուպատասխանից և ելույթներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նշեցին, որ դեմ են Ղազինյանի սկզբունքներին ու դիրքորոշումներին և դեմ էին քվեարկել նրա թեկնածությանը:

Արթուր Ղազինյանը քվեարկության արդյունքում կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

 

Լրահոս

Դիտել ավելին