Կարևոր իրադարձություններ

Կիսո՞ւմ ես պարոն Ղազինյանի այն դիրքորոշումը, որ Ռոբերտ Քոչարյանը՝ դուրս թողնելով Ղարաբաղը բանակցությունների փուլից՝ գործել է պետական դավաճանություն. Պողոսյանը՝ Մինասյանին

06 Սեպտեմբեր, 2021 13:00
Կիսո՞ւմ ես պարոն Ղազինյանի այն դիրքորոշումը, որ Ռոբերտ Քոչարյանը՝ դուրս թողնելով Ղարաբաղը բանակցությունների փուլից՝ գործել է պետական դավաճանություն. Պողոսյանը՝ Մինասյանին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նրան ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարց ուղղեց Արծվիկ Մինասյանին.

«Դուք կիսո՞ւմ ես պարոն Ղազինյանի այն դիրքորոշումը, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը՝ դուրս թողնելով Ղարաբաղը բանակցությունների փուլից՝ գործել է պետական դավաճանություն»:

Ի պատասխան Մինասնյանն ասաց. «Ես չգիտեմ, նման արտահայտություն արել է, թե ոչ Արթուր Ղազինյանը, բնականաբար չեմ կարող կիսել մի տեսակետ, որը վերաբերում է մեր դժվար ժամանակահատվածներին և այնպիսի որոշումներին, որոնք մեր պետության, մեր կենսագրության իբրև անկախ պետականություն կարևոր դերակատարություն են ունեցել և վերահաստատում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի որևէ գործողություն չէր կարող լինել Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու վարքագիծ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին