Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    560,5
    574,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ 1 զոհ, 5 վիրավոր (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2021 11:53
Ավտովթար՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ 1 զոհ, 5 վիրավոր (տեսանյութ)

2021թ. սեպտեմբերի 05-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 191-րդ կմ հատվածում, տղամարդը «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ենթարկվել ավտովթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության  Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Դիտել ավելին