Կարևոր իրադարձություններ

Թալիբների ներկայացուցիչը հայտարարել է Փանջշերի նկատմամբ լրիվ վերահսկողության մասին

06 Սեպտեմբեր, 2021 11:46
Թալիբների ներկայացուցիչը հայտարարել է Փանջշերի նկատմամբ լրիվ վերահսկողության մասին

«Թալիբան» արմատական ​​շարժումն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել հյուսիսային Աֆղանստանի Փանջշեր նահանգը, որը վերջինն էր թալիբներին չենթարկվածներից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդի տարածած հայտարարությանը:

«Վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը, ամբողջությամբ գրավվեց»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նահանգում ապստամբների մի մասը պարտություն է կրել, մյուս մասը՝ փախել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին