Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    564,5
    578,5

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Ստեղծվում են նոր հնարավորութուններ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար․ Ռոմանոս Պետրոսյան

06 Սեպտեմբեր, 2021 11:33
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ստեղծվում են նոր հնարավորութուններ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանը փորձում է զարգացնել էլեկտրամոբիլների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էկոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։

Արդյունքում՝ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է:

Այսպիսով՝
✅ 2019 – 668 տ/մ
✅ 2020 – 2155 տ/մ
✅ 2021 (առաջին կիսամյակ) – 2468 տ/մ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը»։

Լրահոս

Դիտել ավելին