Կարևոր իրադարձություններ

Աճարկուտից Կիրանցի վանք տանող ճանապարհի 7 կմ հատվածն արդեն անցանելի է. Տավուշի մարզպետարան

06 Սեպտեմբեր, 2021 11:27
Աճարկուտից Կիրանցի վանք տանող ճանապարհի 7 կմ հատվածն արդեն անցանելի է. Տավուշի մարզպետարան

Աճարկուտ համայնքից Կիրանցի վանք տանող ճանապարհի 7 կմ երկարությամբ հատվածն արդեն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Աճարկուտ համայնք, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին:

Տավուշի մարզում գտնվող զբոսաշրջային նշանակություն ունեցող այս ճանապարհը երբեք վերանորոգված չի եղել, այս ծավալի աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ։

 

Լրահոս

Դիտել ավելին