Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Փրկարարները մարել են Կողբ գյուղում բռնկված հրդեհը

06 Սեպտեմբեր, 2021 10:34
Փրկարարները մարել են Կողբ գյուղում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 6-ին, ժամը 02:30-ին ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է 31-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 05:43-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 28 քմ), տանիքում պահեստավորած մոտ 90 հակ անասնակեր և մոտ 400 կգ խոտի դեզ:

Լրահոս

Դիտել ավելին