Կարևոր իրադարձություններ

Դաժան սպանություն՝ Երևանում. ամուսինը էլեկտրահարելու միջոցով սպանել է կնոջը

06 Սեպտեմբեր, 2021 10:21
Դաժան սպանություն՝ Երևանում. ամուսինը էլեկտրահարելու միջոցով սպանել է կնոջը

Երևանում սեպտեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել. ժամը 11։40-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 55 խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 89-ամյա Եվգենիա Յ․-ն էր։  Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ Եվգենիա Յ․-ն մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։ 

Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության ծառայողները Եվգենյա Յ․-ին սպանելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ, 84-ամյա Ա. Քալանթարյանին։

Վերջինս կասկածվում է էլեկտրական մալուխներով կնոջ ձեռքի մատները կապելու միջոցով էլեկտրահարման եղանակով սպանելու մեջ։ Տեղում հայտնաբերվել են հանցագործության գործիք էլեկտրական մալուխները, որը քննիչը առգրավել է, իսկ արդեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 55 խումբը Ե. Քալանթարյանին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին