Կարևոր իրադարձություններ

Գառնիի համայնքապետարանը` հեթանոսական տաճարի տարածքում անցկացված հարսանիքի մասին

05 Սեպտեմբեր, 2021 22:29
Գառնիի համայնքապետարանը` հեթանոսական տաճարի տարածքում անցկացված հարսանիքի մասին

Գառնիի համայնքապետարանը, տեղյակ լինելով Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին, դեմ է արտահայտվել: Այս մասին հայտնում են Գառնիի համայնքապետարանից:

«Գառնիի համայնքապետարանը, տեղյակ լինելով Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին, դեմ է արտահայտվել և գրությամբ տեղեկացրել է այդ մասին
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին, որին Գառնիի համայնքապետարանը ի պատասխան գրություն չի ստացել։

Գառնիի համայնքապետարանը, համայնքի ավագանին և բնակիչները դեմ են նմանատիպ միջոցառումների անցկացմանը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում և մուտքի փակմանը»,- ասվում է գրառման մեջ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին