Կարևոր իրադարձություններ

Երևանի Նորքի Այգիներ փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա

05 Սեպտեմբեր, 2021 16:49
Երևանի Նորքի Այգիներ փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի Այգիներ փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 12:30-ին։ Այրվել է «Mercedes E 320» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

 

Լրահոս

Դիտել ավելին