Կարևոր իրադարձություններ

Թալիբները հայտարարել են, որ ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ

05 Սեպտեմբեր, 2021 14:25
Թալիբները հայտարարել են, որ ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ

 «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը՝ Welt am Sonntag թերթում հրապարակված հոդվածում հայտարարել է, որ արմատական շարժումը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ: Ինչպես հայտնում են ՏԱՍՍ-ից:

«Մենք ուզում ենք ամուր ու պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի հետ»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ թալիբները ցանկանում են Գերմանիայից ու այլ երկրներից ֆինանսական աջակցություն ու հումանիտար օգնություն ստանալ, ինչպես նաև համագործակցել առողջապահության, կրթության ու գյուղատնտեսության ոլորտներում:

Գերմանիան Քաբուլում իր դեսպանատունը փակել է թալիբների՝ իշխանության գալուց անմիջապես հետո:

 
 

Լրահոս

Դիտել ավելին