Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ում քննարկել են Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը

05 Սեպտեմբեր, 2021 13:43
Հեղինակ՝ Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ-ում քննարկել են Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը

Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ միասին հանդիպեցինք Շիրակի մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ, քննարկեցինք ներքաղաքական և այլ մի շարք կարևոր հարցեր, լսեցինք գյումրեցիների մտահոգություններն ու առաջարկները՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Շարունակվում են մեր մարզային հանդիպումները։

Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ միասին հանդիպեցինք Շիրակի մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ, քննարկեցինք ներքաղաքական և այլ մի շարք կարևոր հարցեր, լսեցինք գյումրեցիների մտահոգություններն ու առաջարկները՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ։

Հատուկ քննարկման առարկա դարձավ նաև Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը։

Շիրակցի մեր ընկերներն ու համակիր շրջանակները վճռական են և մեզ հետ միասին պայքարում են ՀՀ-ին ու Արցախին սպառնացող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վտանգները չեզոքացնելու, անվտանգ ու ուժեղ երկիր կառուցելու համար»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին