Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքի մարզում. կա վիրավոր. կասկածյալը ՊՆ զինծառայող է

05 Սեպտեմբեր, 2021 11:55
Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքի մարզում. կա վիրավոր. կասկածյալը ՊՆ զինծառայող է

Սեպտեմբերի 4-ին,  կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից  ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված  իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է  տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:

Պարզվել է, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է  Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած  ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու Աբովյանի  քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո  Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված  միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ  սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի  բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում,  ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 6-րդ կետի և 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին