Կարևոր իրադարձություններ

Գյումրիում սննդամթերքի խանութ է այրվել

05 Սեպտեմբեր, 2021 10:20
Գյումրիում սննդամթերքի խանութ է այրվել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 05:14-ին Շիրակի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի վերջնամասում այրվում է մթերային խանութ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող սննդամթերքի խանութում (մոտ 20 քմ) և հարակից ինքնաշեն երկաթե պահեստում (մոտ 15 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել՝ 06:22-ին:

Այրվել են խանութը և հարակից պահեստը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին