Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

04 Սեպտեմբեր, 2021 22:35
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Ա․ Պ․-ի (ծնված 1986 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին:

Լրահոս

Դիտել ավելին