Կարևոր իրադարձություններ

10 տարի ընդհատված Հալեպ–Երևան չվերթը վերականգնվել է. առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել

04 Սեպտեմբեր, 2021 18:50
10 տարի ընդհատված Հալեպ–Երևան չվերթը վերականգնվել է. առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Cham Wings ավիաընկերության օդանավը՝ մեկնարկելով Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաընկերության օդանավը դիմավորեցին ջրային կամարով:

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս թռիչքը մի ժամանակ առաջ էր որոշվել, սակայն, լոգիստիկ հարցերից ելնելով, հետաձգվեց: «Հիմա երբ ամեն բան կարգավորվեց, որոշվեց իրականացնել այս չվերթը»,- ասաց դեսպանը:

Հայաստանում Cham Wings-ի ներկայացուցիչ և գլխավոր տնօրեն Վաչե Փիլիպոսյանը նշեց, որ Երևան ժամանած ինքնաթիռը տեղափոխել է 147 ուղևոր: Նա հայտնեց, որ այս պահին ընկերությունը պլանավորում է շաբաթական մեկ չվերթ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին