Կարևոր իրադարձություններ

Ներքին Չարբախում տուն է այրվել. տուժածներ չկան

04 Սեպտեմբեր, 2021 18:07
 Ներքին Չարբախում տուն է այրվել. տուժածներ չկան

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։38-ին։ Այրվել է տունը (մոտ 45 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին