Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է ևս 1 զինծառայողի աճյուն

04 Սեպտեմբեր, 2021 17:22
Հեղինակ՝ ՀՀ ՆԳՆ ԱԻՊԾ
Հայտնաբերվել է ևս 1  զինծառայողի աճյուն

ՀՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին