Կարևոր իրադարձություններ

Արարատի խաղողագործները դժգոհ են խաղողի մթերման գնից. մարզպետը խոստացել է լուծել հարցը

04 Սեպտեմբեր, 2021 16:30
Արարատի խաղողագործները դժգոհ են խաղողի մթերման գնից. մարզպետը խոստացել է լուծել հարցը

Արարատի Փոքր Վեդի և Լուսաբաց գյուղերի բնակիչներն այսօր կեսօրին մոտ փակել էին Երևան– Արարատ ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է «Sputnik Armenia»-ն: Համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը նրանց հետ զրույցում նշել է, որ խաղողագործները մթերման գնից դժգոհ են և փորձում են իրենց բողոքի ձայնը հասցնել պատկան մարմիններին:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը հանդիպել է բողոքող բնակիչների հետ, լսել նրանց բողոքները, ապա անմիջապես կապ հաստատել մարզպետի հետ:

Մարզպետը խոստացել է շուտափույթ լուծել հարցը:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին