Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    563,5
    577,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

 

Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին . Ֆրանսիայի ԱԳ նախարարի ուղերձը՝ Արարատ Միրզոյանին

04 Սեպտեմբեր, 2021 15:30
Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին . Ֆրանսիայի ԱԳ նախարարի ուղերձը՝ Արարատ Միրզոյանին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար:

Ձեր երկիրը վերջին ամիսներին բախվել է անվտանգային, տնտեսական և առողջապահական մի շարք փորձությունների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային խորը առնչությունների վրա հիմնված և հագեցած օրակարգ ունեցող առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել մեր տնտեսական համագործակցությունն` ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը: 

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:

Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես  խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար:

Վերստին Ձեզ հղելով իմ շնորհավորանքները, ընդունեք, խնդրեմ, հարգելի պարոն նախարար, խորին հարգանքիս հավաստիքը»:

Լրահոս

Դիտել ավելին