Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Լոռու մարզում. անասնագոմում բռնկված հրդեհի պատճառով մոտ 300 գառ սատկել է

04 Սեպտեմբեր, 2021 14:20
Արտակարգ դեպք Լոռու մարզում. անասնագոմում բռնկված հրդեհի պատճառով մոտ 300 գառ սատկել է

Այսoր` սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակագ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմում, կուտակված անասնակեր է այրվում։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից դուրս են բերել 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունների, սակայն կրակի և ծխի հետևանքով մոտ 300 գառ, այդ թվում՝ մայրացու, ծխահարվել և սատկել է։

Պարզվել է, որ անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Աբգարյանին, ինչի հետևանքով վերջինս կրել է մոտ 50-60 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ 

 

Լրահոս

Դիտել ավելին