Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    563,5
    577,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

 

Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

04 Սեպտեմբեր, 2021 10:42
Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Սիսիան:

Համայնքապետարանում մարզի ղեկավարը նախ կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են նաև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարը և մարզպետարանի պատասխանատուներ։

Քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման ու սոցիալական աջակցության խնդիրներով։

Մարզպետը նաև 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցիների հարազատներին է հանդիպել ու քննարկել եղբայրական գերեզմանոցի նորոգման ու շիրմաքարերի տեղադրման հետ կապված հարցեր։

Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաև այս պահին պետական միջոցներով հիմնանորոգվող Սիսիանի բժշկական կենտրոն:

Քննարկվել են նորոգման ժամանակահատվածում բժշկական ծառայությունների անխափան աշխատանքի հետ կապված հարցեր ևս:

Մարզպետը եղել է նաև այն տարածքներում, որտեղ այս ընթացքում տեղափոխվել ու աշխատում է բժշկական կենտրոնը։

Լրահոս

Դիտել ավելին