Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը Շուշիի ուղղությամբ կրակելու մասին

03 Սեպտեմբեր, 2021 21:46
ՌԴ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը Շուշիի ուղղությամբ կրակելու մասին

ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը նախորդ մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի ամենօրյա տեղեկատվական տեղեկագրից:

ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»:

Ռուսաստանի ՊՆ-ից տեղեկանում ենք նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին