Կարևոր իրադարձություններ

Մահացել է թարգմանիչ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը

03 Սեպտեմբեր, 2021 20:46
Մահացել է թարգմանիչ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը

Հայաստանի գրողների միությունից տեղեկանում ենք,որ մահացել է անվանի արձակագիր,  բազմաթիվ գրքերի թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորանացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանը:

Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Թոփչյանի հարազատներին։

Ալեքսանդր Թոփչյանը ռուսերենից և ֆրանսերենից արված բազում թարգմանությունների հեղինակ է: Այդ թարգմանությունների թվում են նաև Մոլիերի, Լառոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Կոկտոյի, Ժիրոդուի և այլոց գործերը։

Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր:

 

Ալեքսանդր Թոփչյանը գրողների միության անդամ է եղել 1970 թվականից սկսած:

1960-1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին