Կարևոր իրադարձություններ

Իրանից եկող բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է. ՀՀ ՔԿ

03 Սեպտեմբեր, 2021 19:15
Իրանից եկող բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է. ՀՀ ՔԿ

ՀՀ Քննչական Կոմիտեն հայտնում է, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 12:30 սահմաններում,  ԻԻՀ  քաղաքացու կողմից վարած «IVECO» մակնիշի բեռնատար  ավտոմեքենան Երևան-Մեղրիի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմտերում ճանապարհի շրջադարձը կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում առկա արգելապատնեշին, կողաշրջվել և մոտ 200 մետր գլորվել ճանապարհին հարակից ձորը:

Վարորդը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել և տեղում մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին