Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների (լուսանկարներ)

03 Սեպտեմբեր, 2021 18:58
Հեղինակ՝ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է  մի շարք դեսպանների (լուսանկարներ)

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։

ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառայի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով:

Այս առումով ընդգծվել է առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

 Երկխոսության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև հաստատված քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի վերագործարկումը։

Զրուցակցիները գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

 Առանձնահատուկ ընդգծվել է նաև արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների ընդլայնման գործում:ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի հետ բազմադարյա բարեկամական հարաբերությունները և կարևորում է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ու խթանումը:

 Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-սիրիական երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է երկարատև դադարից հետո Երևան-Հալեպ ավիաթռիչքների վերսկսումը:

 Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սիրիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը:

 Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեի զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լիտվական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերին և տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին