Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են կատարել Աջափնյակ վարչական շրջանում

03 Սեպտեմբեր, 2021 17:20
ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են կատարել Աջափնյակ վարչական շրջանում

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խոշոր խանութներում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, չեն կազմվել արձանագրություններ:
Շրջայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին