Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ավետյանը հանդիպել է զորամասերը համալրած պահեստազորայինների հետ

03 Սեպտեմբեր, 2021 16:00
4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ավետյանը հանդիպել է զորամասերը համալրած պահեստազորայինների հետ

Եռամսյա վարժական հավաքների շրջանակում անձնակազմի հանգիստը ակտիվ և արդյունավետ կազմակերպելու, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը հանդիպել է զորամասերը համալրած պահեստազորայինների հետ, անցկացրել է զրույց տարբեր հարցերի շուրջ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին