Կարևոր իրադարձություններ

Կութի, Սոթքի հատվածում արդեն երրորդ օրն է՝ սահմանել ենք հերթապահություն. Անդրանիկ Փիլոյան

03 Սեպտեմբեր, 2021 15:35
Կութի, Սոթքի հատվածում արդեն երրորդ օրն է՝ սահմանել ենք հերթապահություն. Անդրանիկ Փիլոյան

Այս տարի նախորդ տարվա համեմատ հրդեհները մոտ 30 տոկոսով ավելացել են. բռնկումների մեծ մասը խոտածածկ տարածքներում է: Այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, գրում է 1lurer.am-ը:

«Սահմանային հրդեհների հետ կապված՝ ինքներդ էլ տեսնում եք իրավիճակը: Կարծում եմ՝ մեր աշխատակիցները նույնպես կարողանում են ժամանակին արձագանքել և մեր բանակի, սահմանային, սահմանամերձ բնակչության կողքին լինել: Բոլոր հնարավորություններն օգտագործում ենք, որ կարողանանք ժամանակին մարել այդ հրդեհները: Կոնկրետ Կութի, Սոթքի հատվածում արդեն երրորդ օրն է՝ սահմանել ենք մեր աշխատակիցների հերթապահություն, որպեսզի կարողանան շուտ արձագանքել, շուտ դուրս գալ հրդեհաշիջման աշխատանքների»,- ասել է Փիլոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին