Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին. Արմեն Գրիգորյան

03 Սեպտեմբեր, 2021 15:44
Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին. Արմեն Գրիգորյան

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Լուսակերտում ԱԻՆ-ն այս տարվա ամենամեծ վարժանքն է անցկացրել։ Վարժանքին ներգրավված են եղել փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը շեշտել է, որ եթե  հաշվի առնենք Հայաստանի աշխարհագրական դիրքը, ապա  այսպիսի կարողություններ ստեղծելն արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, շատ կարևոր է․ 

«Կարծում եմ՝ այս վարժանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչպիսի կարողություններ ենք ձեռք բերել: Հետաքրքիր է, որ անցած տարվա վարժանքներին որոշակի տեխնիկա դեռ չկար, դրոնների տեխնիկան շատ չէր օգտագործվում: Այս առումով շատ գնահատելի է կատարված աշխատանքը»,- նշել է Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին, խորհրդի քարտուղարը վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման:

Նա նշել է նաև, որ որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, և որ մեր կողմը սպասում է Ադրբեջանի արձագանքին: Քարտուղարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծվի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին