Կարևոր իրադարձություններ

Սպանության փորձ Երևանում․ բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար

03 Սեպտեմբեր, 2021 14:58
Սպանության փորձ Երևանում․ բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեկ, սեպտեմբերի 2-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 25-ամյա  Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա դեռևս անհայտ անձի կողմից դանակի մի քանի հարվածներ է ստացել Թումանյան փողոցի 9 հասցեի մոտ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին