Կարևոր իրադարձություններ

Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Գեղամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

03 Սեպտեմբեր, 2021 13:33
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված Գեղամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է հրամանագրում

 

Լրահոս

Դիտել ավելին