Կարևոր իրադարձություններ

Պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ

03 Սեպտեմբեր, 2021 13:07
Պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։

Նախատեսված է նորոգվել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան փողոցները, Խորենացու փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։

Կհիմնանորոգվի նաև Նարեկացու փողոց-Կոմիտաս վարդապետի հրապարակի էստակադը։

 

Լրահոս

Դիտել ավելին